Երեք սեթում վստահ հաղթանակ տանելով իր հայրենակից Դավիդ Ֆերերի նկատմամբ (6:2, 6:2, 6:1)` Ռաֆայել Նադալը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ: Սա իսպանացու թվով յոթերորդ եզրափակիչը կլինի այս հեղինակավոր մրցաշարում, որում, բացառությամբ 2009-ի, տոնել է միայն հաղթանակներ: Հետաքրքրականն այն է, որ այդ հաղթական վեցից չորսի եզրափակչում նրա մրցակիցն է եղել Ռոջեր Ֆեդերերը` այսօրվա մյուս կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչի հակառակորդը:
Եվս մեկ ետաքրքրական փաստ: Մինչև այժմ Նադալը ոչ մի սեթում պարտություն չի կրել: Սա ոչ թե մրցակիցների նկատմամբ գերազանցության, այլ ակնհայտ գերազանցության նշան է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ